Ֆիլադելֆիայում վթարի է ենթարկվել բժշկական տարհանման ինքնաթիռը, որում եղել է վեց մարդ, այդ թվում՝ հիվանդ երեխա
ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում թռիչքից անմիջապես հետո վթարի է ենթարկվել բժշկական տարհանման փոքր ինքնաթիռը։
Ինքնաթիռում եղել է վեց մարդ, այդ թվում՝ անձնակազմի չորս անդամներ, պացիենտ երեխան և պացիենտի մայրը։
Մեքսիկայի ԱԳՆ-ի տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող բոլոր վեց անձինք Մեքսիկայի քաղաքացիներ են։
Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են ավիավթարի հետևանքով։