ՖԻՖԱ-ի նախագահը ցանկանում է, որ յուրաքանչյուր երկրում մեկ մարզադաշտ կոչվի Պելեի անունով #1TVSPORT
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հանդես է գալիս լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի անունը յուրաքանչյուր երկրում առնվազն մեկ մարզադաշտ տալու նախաձեռնությամբ։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ ՖԻՖԱ-ն այս խնդրանքով մոտ ապագայում կուղղի կազմակերպության անդամ ֆուտբոլային ֆեդերացիաներին։
«Իհարկե, բոլորս տխուր ենք, բայց դեռ ժպտում ենք, քանի որ նա մեզ շատ ժպիտներ է պարգևել։ Ողջ աշխարհին խնդրում ենք մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը։ Մենք նախատեսում ենք դիմել աշխարհի բոլոր երկրներին՝ խնդրելով գոնե մեկ մարզադաշտի տալ Պելեի անունը»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահը։
Հիշեցնենք, որ Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին 83 տարեկան հասակում։ Լեգենդար բրազիլացին ֆուտբոլի պատմության մեջ միակն է, ով երեք անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը (1958, 1962, 1970)։ Պելեն Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում և դարձել 77 գոլի հեղինակ։