«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Իմեդի» հեռուստաընկերության էջ մուտքը վերականգնվել է
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Իմեդի» հեռուստաընկերության էջ մուտքը վերականգնվել է։
«Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ 21:30-ի սահմաններում վերականգնվել է հանրային հասանելիությունը էջին, մինչ այժմ սխալը վերացվել է, և էջն աշխատում է անխափան։
«Ինչպես պարզվեց, «Մետա» տեխնոլոգիական ընկերությունն ուներ գլոբալ բագ, ինչի պատճառով բազմաթիվ այլ տեղական և միջազգային հարթակներ բախվեցին խնդրին։ Ավելի վաղ BBC-ն հայտնել էր, որ Facebook-ն առանց նախազգուշացման անջատել է Դորսեթի քաղաքային խորհրդի ֆեյսբուքյան էջը: Քաղաքապետարանի էջը մեկ շաբաթ անհասանելի էր։ Նմանատիպ խնդրի բախվել է Վաշինգտոնի հանրային գրադարանը, DC Public Library, որի ֆեյսբուքյան էջը որոշ ժամանակ փնտրելի չէր: Այս պահին «Իմեդի»-ի ֆեյսբուքյան էջի սխալը վերացվել է, և այն աշխատում է անխափան։
Այսօր՝ հունիսի 28-ին, երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում հանրային մուտքը «Իմեդի»-ի էջ սահմանափակվեց։ Էջը հասանելի էր միայն նրա ադմինիստրատորներին։ Նշենք, որ «Իմեդի» հեռուստաընկերության պաշտոնական էջ հանրային մուտքը սահմանափակվելուց հետո սոցիալական ցանցերում մի շարք էջեր են հայտնվել՝ վերջին մի քանի ժամում «Իմեդիում» հայտարարություններ անելով։ Դրանցից ոչ մեկը կապ չունի «Իմեդիի» հետ ու բոլորը կեղծ են, այսպես կոչված կեղծ էջ, բացի «Իմեդի»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, նորություններին կարող եք հետևել «Իմեդի»-ի կայքէջում՝ imedi.ge, imedinews.ge և «Իմեդի» յութուբյան ալիքով»,- նշված է տեղեկության մեջ։