Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում ձերբակալել են 165 զինվորականի
Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում ձերբակալել են 165 զինվորականի:
Ստամբուլի դատախազության կողմից ընդհանուր առմամբ դուրս է գրվել 300 զինվորականի ձերբակալության օրդեր, որոնցից 211-ը գործող զինվորական է:
Թուրքական մամուլի լրատվությամբ, առանձին օրդեր է տրված Գյուլենի կազմակերպության անդամ 20 կնոջ ձերբակալության համար, որոնք հաղորդակցության համար օգտվում էին ByLock ապլիկացիայից:
Հինգ կասկածյալ արդեն ձերբակալված է:
2016 թվականին անհաջող ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ, Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Ֆեթհուլլահ Գյուլենին:
Հեղինակ -
Edgar Barsegyan