Երկարատև հիվանդությունից հետո Փենսիլվանիայում մահացել է թուրք ազդեցիկ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա վերջերս բուժվել է հիվանդանոցում։
Հոգևոր առաջնորդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդն էր և թուրքական իշխանությունների կողմից համարվում էր 2016 թվականի հունիսի 15-ի հեղաշրջման կազմակերպիչը, որի հետևանքով զոհվեց 251 մարդ, վիրավորվեց 2200-ը:
Ըստ թուրքական իշխանությունների՝ Գյուլենի կազմակերպությունը երկարաժամկետ արշավ է իրականացնում պետական կարգը տապալելու և իր անդամներին պետական կառույցներ՝ բանակ, ոստիկանություն և դատարաններ ներթափանցելու համար։ Ինքը՝ Գյուլենը, հերքել է իր առնչությունը ռազմական հեղաշրջման փորձի հետ։
Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից ապրում էր ԱՄՆ-ում վտարանդիության մեջ։