Ֆերմերների բողոքի պատճառով ուկրաինա-լեհական սահմանի բոլոր վեց անցակետերը արգելափակված են բեռնատարների համար
Ֆերմերների բողոքի պատճառով ուկրաինա-լեհական սահմանի բոլոր վեց անցակետերը արգելափակված են բեռնատարների համար

Ուկրաինա-լեհական սահմանի բոլոր վեց անցակետերն արգելափակված են բեռնատարների համար։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը։

Ինչպես ասում են Կիևում, լեհ ֆերմերները արգելափակել են բեռնատարների շարժը։ Դրա պատճառով սահմանին կանգնած է 2,4 հազար բեռնատար։

Մեքենաների ամենամեծ շարքը «Կրակովեց» և «Յագոդինո» անցակետում է։

Միաժամանակ, Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ ակցիային մասնակցող ֆերմերները չեն արգելում մեքենաներին և ավտոբուսներին հատել սահմանը։

Տեղեկացնենք, որ Լեհաստանում ֆերմերների ակցիաները շարունակվում են արդեն մի քանի օր։ Ցուցարարները փակել են մայրուղիներն ու սահմանային անցակետերը։ Ակտիվիստները բողոքում են Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի անսահմանափակ արտահանման դեմ, ինչպես նաև պահանջում են մեղմացնել ԵՄ բնապահպանական կանոնակարգերը։