Ֆայզեր պատվաստումը հասանելի կլինի ամբուլատոր հաստատություններում
Ֆայզեր պատվաստումը հասանելի կլինի ամբուլատոր հաստատություններում

«Մինչ այժմ միայն հիվանդանոցներում էր իրականացվում ֆայզեր պատվաստումը: Այսօր հավանականություն կա, որ Ֆայզեր պատվաստումը կարող է իրականացվել նաև ամբուլատոր հաստատություններում», – ասել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Ըստ նրա, փորձագետների խումբը, ինչպես նաև միջգերատեսչական խորհրդի անդամները միանգամայն ընդունելի են համարել Ֆայզեր պատվաստանյութը պոլիկլինիկական ցանցում սկսելու փաստը:

«Իր քանակի, ինչպես նաև ձեռք բերված փորձի և պատվաստումից հետո կողմնակի ազդեցություններից ելնելով ֆայզեր պատվաստումը կարող է իրականացվել նաև ամբուլատոր հաստատություններում: Թբիլիսիում գործում են ընտանեկան բժշկության մի քանի մեծ և շատ փորձառու կենտրոններ, ուստի՝ մի խումբ փորձագետներ, ինչպես նաև միջգերատեսչական խորհրդի անդամները, միանգամայն ընդունելի համարեցին Պատվաստանյութի պատվաստումը սկսել նաև պոլիկլինիկական ցանցում: Կա մոտ յոթ հաստատություն, որոնք պատրաստակամություն են հայտնել ընդգրկվել Ֆայզերի պատվաստումների ծրագրում», – ասել է Թամար Գաբունիան:

Ըստ Թամար Գաբունիայի, Իմունացման խորհուրդը խոսեց նաև գյուղական պատվաստումների գործընթացը ակտիվացնելու մասին: Գաբունիայի խոսքով ՝ շրջկենտրոնի հիմնարկներին կհանձնարարվի նաև պատվաստումներով ծածկել գյուղական բնակչությանը: Ըստ Գաբունիայի, այս դեպքում խոսքը գյուղական համայնքնեերում «Սինովակի» և «Սինոֆարմ» պատվաստումների ընդլայնման մասին է:

«Մենք խոսում էինք գյուղական պատվաստումների գործընթացի ակտիվացման մասին: 66 թաղամասերում գործող Շրջանային կենտրոնի օբյեկտները մասնագիտացված ծառայությունների համար սպասարկում են գյուղական բնակչությանը: Կառավարության որոշմամբ, այդ հաստատությունների պարտականությունն է պատվաստումներում ընդգրկել նաև գյուղական բնակչությանը: Մենք խոսում ենք « Սինովակ » և « Սինոֆարմ » ընկերությունների պատվաստումների ընդլայնմումը գյուղական համայնքներում», – ասաց Գաբունիան: