Ֆայնենշլ Թայմս . Եվրահանձնաժողովը Ուկրաինային կառաջարկի հունիսին սկսել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները
Ֆայնենշլ Թայմս . Եվրահանձնաժողովը Ուկրաինային կառաջարկի հունիսին սկսել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները

 

«Եվրահանձնաժողովը Ուկրաինային կառաջարկի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել հունիսին», -այս մասին գրառում է Ֆայնենշլ Թայմսը՝ հենվելով անանուն աղբյուրի վրա։

«Եվրահանձնաժողովն այսօր կհայտարարի, որ Ուկրաինան համապատասխանում է մնացած չկատարված չափանիշներին հակակոռուպցիոն միջոցառումների, քաղաքական լոբբինգի սահմանափակումների, պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման և փոքրամասնությունների պաշտպանության կանոնների առումով։ Եվրահանձնաժողովը ցանկանում է այս ամիս հնարավորինս շուտ պաշտոնական բանակցություններ սկսել Կիևի և Քիշնևի հետ, որպեսզի երկու երկրներին դրական ազդակ ուղարկի ԵՄ-ին անդամակցելու հույսերի մասին»,- ասվում է հոդվածում։

Ինչպես գրում է Ֆայնենշլ Թայմսը, անդամակցության բանակցությունների մեկնարկը ամենեւին չի նշանակում արագ անդամակցություն Եվրամիությանը կամ երաշխավորված ընդունում։ Բանակցությունների առաջընթացն ու տեւողությունը կախված է թե՛ թեկնածու երկրում բարեփոխումների առաջընթացից, թե՛ ԵՄ երկրների քաղաքական կամքից։