«Ֆայնենշլ Թայմս».- Պուտինը չի հանգստանա, քանի դեռ չի ստացել ողջ Դոնբասը
Բրիտանական «Financial Times» հրատարակությունը գրում է, որ Ռուսաստանի նախագահը չի ավարտի պատերազմը, քանի դեռ չի ստացել ողջ Դոնբասը։ Այս մասին ասվում է վերլուծական հոդվածում, որը հրապարակումը պատրաստել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից վեց ամիս անց օրվա կապակցությամբ։
Հոդվածում նշվում է, որ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների ժամանակ Ռուսաստանը «շատ բաների արագ տիրապետում է»։ Հեղինակի խոսքով՝ կողմերը «պատրաստվում են երկար ձմռանը, և հակամարտության վերջը չի երևում»։
«Նախագահ Պուտինն ասում է, որ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Հուսով եմ, որ այդպես է»,- այս արտահայտությունը պատկանում է Ժնևում Ռուսաստանի դեսպան Գենադի Գատիլովին։
Կրեմլի մեկ այլ աղբյուր, «Financial Times»-ի հետ զրույցում նշում է, որ պատերազմը երկար կտևի, քանի որ ռուսական բանակը չունի այնպիսի զինված ուժերի դեմ կռվելու փորձ, ինչպիսին Ուկրաինան ունի։
Հոդվածում ասվում է, որ Պուտինը նաև հույս ունի, որ Արևմուտքը կբախվի հակառուսական պատժամիջոցների բացասական հետևանքներին և կդադարեցնի զինել Ուկրաինային։
«Սակայն Պուտինի շրջապատում դեռ չեն հավատում դրան»,- գրում է բրիտանական հրատարակությունը։
Ինչպես «Financial Times»-ի հետ զրույցում ասել է ռուս հայտնի գործարարներից մեկը, ռուսական վերնախավը սպասում է, որ Պուտինը քայլեր կձեռնարկի պատերազմին վերջ տալու համար։ Մյուս կողմից, Պուտինը գտնվում է ծայրահեղ ազգայնական թևի ճնշման տակ, որը պահանջում է շարունակել պատերազմը մինչև հաղթանակ, իսկ Ալեքսանդր Դուգինի դստեր սպանությունը սաստկացրել է այդ տրամադրությունները։
Ըստ «Financial Times»-ի՝ նման իրավիճակում շարքային ուկրաինացիներն այլեւս չեն ցանկանում բանակցել։ Հարցվածների մեծ մասն ասում է, որ պատերազմից դուրս գալու միակ ելքը կլինի Ռուսաստանի ամբողջական ոչնչացումը և ուկրաինական տարածքների վերադարձը, այդ թվում՝ Ղրիմն ու Դոնբասը։
Բացի այդ, հոդվածի հեղինակներն Ուկրաինայի ռազմաճակատում ստեղծված իրավիճակը «փակուղի» են անվանում։ Հրատարակության հետ զրույցում ուկրաինացի զինվորականներն ասել են, որ ներկայումս կողմերը զբաղված են իրենց դիրքերի ամրապնդմամբ։ Այնուամենայնիվ, նա պնդում է, որ ռուսները արագորեն սովորում են կռվել, և որ ռուսական բանակը շատ է փոխվել հակամարտության սկզբից:
«Արևմուտքի սպառազինությունը կատարում է իր առաքելությունը. Այո, Ուկրաինան դեռ չի հաղթում, բայց թուլացնում է Ռուսաստանի դիրքերը։ Սակայն Կիեւում ասում են, որ հակահարձակման անցնելը շատ ավելի շատ զենք է պահանջում»,- գրում է հրատարակությունը։
«Ֆայնենշլ թայմս»-ի հետ զրուցած փորձագետներն ասում են, որ կողմերը ձմեռային շրջանը կօգտագործեն շունչ քաշելու համար, իսկ ձմռանը ակտիվ մարտական գործողություններ չեն սպասվում։