«Ֆայնենշլ Թայմս».- ՆԱՏՕ-ի «Ուժեղ գվարդիա» զօրավարժությունների նպատակը Ռուսաստանի հետ հակամարտության պատրաստելն է
ՆԱՏՕ-ի «Ուժեղ գվարդիա» զօրավարժությունների նպատակը Ռուսաստանի հետ հակամարտության պատրաստելն է, այս մասին հայտնում է «Financial Times»-ը՝ հենվելով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերի վրա։
Հրատարակությունը գրում է, որ Գերմանիայի Ուլմ քաղաքում ՆԱՏՕ-ի աջակցության և վստահության հրամանատարությունը պլաններ է մշակում, թե ինչպես ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը կտեղակայվեն Եվրոպայում և կպահպանվեն ու կամրապնդվեն հակամարտության դեպքում։ Գործընթացը հիմնված է դասերի վրա, որոնք դաշինքը կքաղի շարունակվող «Ուժեղ պահակախումբ» զորավարժություններից, որոնք նմանակում են լայնամասշտաբ հակամարտությունը ՆԱՏՕ-ի արևելյան թշնամու հետ:
«Financial Times»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ Կիևի հետախուզության տվյալներով՝ Պուտինը պատրաստվում է պատերազմի Բալթյան երկրների դեմ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա։ Պուտինը նաև նշել է, որ արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը ռուսական երևակայական սպառնալիքներով՝ ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար:
«Strong Guard»-ը դաշինքի պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունն է «սառը պատերազմից» ի վեր: Հունվարի 22-ին մեկնարկած և մինչև մայիսի 31-ը շարունակվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է 90 հազար զինվոր, 50 նավ, 80 ինքնաթիռ և 1000-ից ավելի ցամաքային զինտեխնիկա։ Զորավարժություններ կանցկացվեն դաշինքի անդամ 13 երկրների տարածքում։