«Ֆայնենշլ Թայմս». Չնայած պատժամիջոցներին, «Ռոսատոմը» մասնակցում է ամբողջ աշխարհում նոր ռեակտորների կառուցմանը
«Ֆայնենշլ Թայմս». Չնայած պատժամիջոցներին, «Ռոսատոմը» մասնակցում է ամբողջ աշխարհում նոր ռեակտորների կառուցմանը

Չնայած արեւմտյան պատժամիջոցներին՝ «Ռոսատոմը» մասնակցում է նոր ռեակտորների կառուցմանը ամբողջ աշխարհում։

Ինչպես գրում է «Financial Times»-ը, «Ռուսաստանը մնում է ատոմակայանների անմրցակից արտահանող։ Այն մասնակցում է աշխարհում կառուցվող նոր ռեակտորների մեկ երրորդի կառուցմանը, այդ թվում՝ Չինաստանում, Հնդկաստանում, Իրանում և Եգիպտոսում»։

Հրատարակության համաձայն՝ «Ռոսատոմն» ապահովում է ռեակտորների ու վառելիքի մատակարարումը, դրանց ապամոնտաժումն ու թափոնների կառավարումը։

«Մինչ Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանը մասնակցում էր ատոմակայանների շինարարության կեսին։ Նրա հիմնական մրցակիցների՝ Չինաստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի վրա, ընդհանուր առմամբ, բաժին է ընկել մոտ 40%-ը։ Էլեկտրակայանի շինարարությունը շարունակվում է շուրջ 10 տարի։ Ռեակտորի շահագործման ժամկետը 60 տարի է։ Ապամոնտաժման, այդ թվում՝ ռադիոակտիվ մասերի հեռացման նախապատրաստումը կտևի 10-20 տարի»,- ասվում է նյութում։

Նշվում է, որ Ռոսատոմը Բանգլադեշում 12 միլիարդ դոլար արժողությամբ ատոմակայան է կառուցում։ Նա նաև զբաղվում է Թուրքիայում ատոմակայանների կառուցմամբ։

Ռոսատոմը ստորագրել է ավելի քան 20 փոխըմբռնման հուշագիր աֆրիկյան և հարավամերիկյան երկրների հետ։