Ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի օրվա կապակցությամբ, Թբիլիսիի քաղաքապետարանը ֆինանսական աջակցություն է տրամադրել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին

13:15, 07.05.2025

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի օրվա կապակցությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին փոխանցվել է 2 000 լարի, իսկ այս պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին՝ 1 000 լարի։

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, առողջապահության և սոցիալական ծառայությունների քաղաքային վարչությունը «Պատերազմի վետերանների աջակցության» ծրագրի շրջանակներում համապատասխան գումար է փոխանցել Թբիլիսիում գրանցված 52 շահառուի։ Մասնավորապես, 2 000 լարի ստացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի 26 վետերաններ, իսկ 1 000 լարի՝ զոհվածների ընտանիքների 26 անդամներ (քաղաքացիներ, որոնք այրի են կամ աշխատունակ չեն)։

Թբիլիսիի քաղաքապետարանը հիմք է ընդունել Վետերանների գործերով պետական ծառայության կողմից տրամադրված տվյալները և գումարը փոխանցել է շահառուների բանկային հաշվին։

2024 թվականին մայիսի 9-ի կապակցությամբ գումար է փոխանցվել 70 շահառուի, որոնցից 37-ը եղել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ։

Նմանատիպ