Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը Բաթումիում նշել են Երկրորդ աշխարհամարտի մասնակից, կապիտան Անատոլի Կաճարավաձի գերեզմանի մոտ:
Վետերաններին մայիսի 9-ի առթիվ շնորհավորել է կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն:
«Սա կարևոր իրադարձություն է ոչ միայն առանձին երկրների, այլև ողջ աշխարհի համար, ցանկանում եմ, շնորհավորել մեր վետերաններին և մաղթել երկար տարիների կյանք»,- հայտարարել է Թոռնիկե Ռիժվաձեն:
Բաթումիում այսօր պարում է Երկրորդ աշխարհամարտի 17 վետերան: Բաթումիի քաղաքապետարանը տոնի առթիվ նրանց փոխանցել է 400-ական լարի: