Օդերևութաբանական բարդ պայմանների (բուք, սահմանափակ տեսանելիություն) պատճառով, Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ. հատվածում (Փարավանի լեռնանցք) արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Գերատեսչության տվյալներով՝ ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։