Ֆադի Էլ Աբդալա. Ռուսաստանը, դե-ֆակտո իշխանությունները չեն համագործակցում դատախազության հետ, Ֆատու Բենսուդան պատրաստ է, մեկնել այնտեղ, եթե դա մեզ կօգնի
Ռուսաստանը, դե-ֆակտո իշխանությունները չեն համագործակցում դատախազության հետ, Ֆատու Բենսուդան պատրաստ է, մեկնել այնտեղ, եթե դա մեզ կօգնի,- այս մասին հայտարարել է Վրաստանում Հաագայի դատարանի պատվիրակության ներկայացուցիչ Ֆադի Էլ Աբդալան, այսօր անցկացված մամլո ասուլիսին:
«Մենք բազմիցս նշել ենք, որ քրեական միջազգային դատարանի դատախազների հետ կոնֆլիկտին ներգրավված բոլոր կողմերի համագործակցությունը կլինի օգտակար,շ քանի որ դա նրանցից յուրաքանչյուրին կտա հնարավորություն, ներկայացնել սեփական դիրքորոշումը և ապացույցները, որոնք հնարավոր է նրանք ունեն»,- նշել է Ֆադի Էլ Աբդալը:
Նրա խոսքով, կան բազմաթիվ ճանապարհներ, որոնք պարտադիր չեն պահանջում համագործակցության նման մակարդակ:
Հաագայի միջազգային քրեական դատարանի պատվիրակությունը Վրաստանում է գտնվում այցով: Այցի նպատակն է, Հաագայի դատարանի ներկայացուցիչները Վրաստանի բնակչությանը և շահագրգիռ անձանց փոխանցեն տեղեկություն դատարանի գործունեության մասին և 2008 թվականի օգոստոսի պատերազմի հետաքննության առնչությամբ: