Facebook-ն արգելել է կրիպտոարժույթների գովազդը, թոքենների (ICO) եւ բինարային պայմանագրերի նախնական տեղադրումը: Այս մասին նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ Facebook-ի գովազդների միջոցով նոր արտադրանքների եւ ծառայությունների մասին տեղեկանան՝ չվախենալով խարդախությունից կամ խաբեությունից»,- պարզաբանել են ընկերությունից:
Հստակեցվում է, որ նոր կանոնները խախտող հայտարարությունները կջնջվեն ոչ միայն հիմնական հավելվածից, այլեւ ամենուր, որտեղ Facebook-ը գովազդային հնարավորություններ է վաճառում:
Facebook-ից նշել են, որ խաբեբայական եւ մոլորության մեջ գցող գովազդային մեթոդները հայտնաբերելու հնարավորությունների կատարելագործման աշխատանքները շարունակվում են: