Facebook-ից հետո Ռուսաստանը նույնպես արգելափակել է Twitter-ը սեփական տարածքում։ Այս մասին հայտնում է Forbes-ը՝ հղում անելով ռուսական ինտերֆաքսին։ Վերջինիս հաղորդմամբ՝ Ռուսաստանում Twitter-ի մուտքը սահմանափակվել է գլխավոր դատախազության փետրվարի 24-ին թվագրված հարցման հիման վրա։
The Guardian-ը, հղում անելով ռուսական պետական Ria Novosti լրատվական գործակալությանը, հայտնում է, որ Ռուսաստանի կապի կարգավորող մարմին Ռոսկոմնադզորը, սահմանափակել է մուտքը Twitter:
Որպես Facebook-ի արգելափակման պատճառ Ռոսկոմնադզորը նշում է 2020 թվականի հոկտեմբերից «Ֆեյսբուքի կողմից ռուսական լրատվամիջոցների և տեղեկատվական աղբյուրների նկատմամբ խտրականության» 26 դեպք։ Նա նաև նշում է վերջին շրջանում Facebook-ի կողմից ռուսական պետական լրատվամիջոցների վրա դրված սահմանափակումները։
Ուկրաինա ներխուժումից հետո Պուտինի ռեժիմը մշտապես սպառնում է լրատվամիջոցներին պատերազմի լուսաբանմամբ: Նախատեսվում է նաև արգելափակել Վիքիպեդիան։
Ռուսաստանի օրենսդիր մարմինը նոր օրենք է ընդունել երկրի զինված ուժերի մասին «կեղծ լուրերի» տարածման դեմ։ Օրենքը նախատեսում է 15 տարվա ազատազրկում։