«Էվոլուշն գեյմինգի» գործադուլ անող աշխատակիցները աշխատավարձերի բարձրացման պահանջով անց են կացնում բողոքի ցույց
«Էվոլուշն գեյմինգ» օնլայն խաղատան գործադուլ անող աշխատակիցները անց են կացնում բողոքի ցույց: Նրանք ընկերության մենեջմենթից պահանջում են աշխատավարձերի բարձրացում:
Ցուցարարների հայտարարությամբ, պահանջների պատճառով, գործատուն աշխատանքից ազատել է տասնյակ աշխատակիցների:
Ինչպես հայտարարել են ցուցարարները նրանց պահանջն է աշխատավարձը ավելացնել 50 տոկոսով և աշխատանքի վերադարձվեն ազատված աշխատակիցները: Բացի այդ, նրանք պահանջում են, որ ցույցի մասնակիցների դեմ կչիռարվեն ոչ մի տեսակի կարգապահական միջոցառումներ:
Ընկերության 350 աշխատակից արդեն երկրորդ օրն է հայտարարել է գործադուլ: