«Էվեքսի» կլինիկայից հայտնում են, որ Սագարեջոյում տուժածներից մեկը աչքի վիրահատության է ենթարկվել, և պացիենտը վաղը դուրս կգրվի կլինիկայից
Սագարեջոյում զինված հարձակման հետեւանքով վիրավորներից մեկը, ով բուժվում է «Էվեքսի» հիվանդանոցում, ենթարկվել է աչքի վիրահատության։
Բժիշկ, վիրաբույժ-ակնաբույժ Ռևազ Օմիաձեի խոսքով՝ հիվանդի վիճակը բավարար է։
Նրա խոսքով՝ հիվանդը, հավանաբար, վաղը դուրս կգրվի կլինիկայից։
«Վաղ առավոտյան հիվանդ է բերվել աչքի վիրավորումով։ Նրա աչքի մեջ օտար մարմին կար։ Կատարվել է առաջնային շտապ վիրահատություն։ Ակնախնձորը վերականգնվել է։ Ներկա պահին հիվանդի վիճակը բավարար է։ Այս փուլում վաղաժամ է խոսել տեսողության մասին։ Տեսողության հետ կապված վիճակը դեռ հստակ չեմ կարող ասել։ Պարզ կլինի մոտ մեկ շաբաթից։ Հետագայում կարող է անհրաժեշտ լինել վերականգնողական վիրահատություն: Սպասվում է, որ հիվանդը վաղը դուրս կգրվի։ Նա այժմ գտնվում է հետվիրահատական տարածքում, որտեղից մի քանի ժամից նրան կտեղափոխեն հիվանդասենյակ»,- ասել է Ռևազ Օմիաձեն։