Euronews - Լատվիայի վարչապետը և Էստոնիայի նախագահը առաջարկում են նշանակել ԵՄ հատուկ ներկայացուցիչ՝ Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու համար
Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլենան և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը առաջարկում են նշանակել ԵՄ հատուկ ներկայացուցիչ՝ Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու համար, հաղորդում է Euronews-ը։
Լատվիայի վարչապետը և Էստոնիայի նախագահը հայտարարել են, որ Ռուսաստանի հետ ցանկացած շփում պետք է իրականացվի Ուկրաինայի հետ խորհրդակցելով։
Նրանց կարծիքով, ներկայացուցիչը պետք է նշանակվի կոնսենսուսի հիման վրա։
Սիլենան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերին անվանել է պոտենցիալ եվրոպական ներկայացուցիչներ։
Ի տարբերություն Մակրոնի, Մերցը կտրականապես դեմ է եղել ուղիղ բանակցություններին։
«Այո, մեզ անպայման ներկայացուցիչ է պետք։ Հարցը, հավանաբար, այն է, թե ով կլինի դա։ Եվ ես կարծում եմ, որ մենք շատ տարբերակներ ունենք», – հավելել է Էվիկա Սիլենան։
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հրաժարվել է անվանել այդ անձին, բայց նշել է, որ ընտրված ներկայացուցիչը պետք է լինի մեծ եվրոպական երկրից և ունենա «երկու կողմերի հեղինակությունը»։