«EurActiv» - Պատժամիջոցներին չնայած, Եվրամիությունը ամեն տարի հարյուր միլիոնավոր եվրոյի ռուսական ձուկ է գնում
«EurActiv» - Պատժամիջոցներին չնայած, Եվրամիությունը ամեն տարի հարյուր միլիոնավոր եվրոյի ռուսական ձուկ է գնում

Չնայած պատժամիջոցներին՝ Եվրոպական միությունը ամեն տարի գնում է հարյուրավոր միլիոն եվրո արժողությամբ ռուսական ձուկ, – այս մասին գրում է «Euractiv»-ը։

Հրատարակության տվյալներով՝ ներմուծման նվազեցման փորձերին չնայած՝ ռուսական ձուկը շարունակում է հայտնվել եվրոպական շուկայում, և դրա ամենախոշոր ներմուծողներն են Նիդեռլանդները, Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը։

Ինչպես նշում է «Euractiv»-ը, հրապարակային հայտարարություններում Եվրահանձնաժողովը պնդում է, որ բավարար ջանքեր է գործադրել ռուսական ձկան օգտագործումը փուլ առ փուլ դադարեցնելու ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականին ԵՄ-ն Ռուսաստանից ձեռք է բերել 709 միլիոն եվրո արժողությամբ ձուկ։

Հոդվածի համաձայն՝ ձկան արտադրանքների պիտակավորման վրա որպես արտահանող երկիր նշված չէ Ռուսաստանը, և փաթեթավորման վրա նույնպես չկա նրա դրոշը։ Դրա փոխարեն նշվում են «FAO 67» կամ «FAO 27» կոդերը։

«Խնդիրն ավելի է բարդացնում այն, որ ռուսական ձուկը ԵՄ է հասնում մի քանի թաքուն ուղիներով։ Եթե Նորվեգիայում արտադրանքը բավարար չափով վերամշակեք, կարող եք նշել, թե այն նորվեգական է։ Կարելի է ձկնորսությամբ ստացված ռուսական ծագումը “սպիտակեցնել”», – ասվում է հոդվածում։