Էտոնի Բլինկենը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ հանդիպումը շատ արդյունավետ է որակում
ԱՄՆ պետքարտուղար Էտոնի Բլինկենը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ հանդիպումը շատ արդյունավետ է որակում։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության ֆոնին Էնտոնի Բլինկենը տարածաշրջանային շրջագայություն է անցկացնում, որի ընթացքում Ռիադում բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի իշխանության ներկայացուցիչների հետ։
Էնտոնի Բլինկենի հանդիպումը արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ տեղի է ունեցել արքայազնի առանձնատանը և տևել մոտ մեկ ժամ։
Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի անսասան ուշադրությունը ՀԱՄԱՍ-ի կողմից ահաբեկչական հարձակումները դադարեցնելու, բոլոր պատանդների ազատ արձակման ապահովման և հակամարտության տարածումը կանխելու վրա», – ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերի հայտարարության մեջ: