Էթնիկ փոքրամասնությունները պետք է օգտվեն բոլոր ծրագրերից, օրինակ երիտասարդներին ուղարկենք արտասահման սովորելու. Սալոմե Զուրաբիշվիլի
Էթնիկ փոքրամասնությունները պետք է օգտվեն բոլոր ծրագրերից, օրինակ երիտասարդներին ուղարկենք արտասահման սովորելու. Սալոմե Զուրաբիշվիլի

Էթնիկ փոքրամասնությունները պետք է օգտվեն բոլոր ծրագրերից, օրինակ, երիտասարդներին ուղարկենք արտասահման սովորելու նպատակով,-այս մասին Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, հայտարարել է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

«Ինչպես գիտեք հանդիպումներ եմ ունեցել տարբեր էթնիկ խմբերի հետ: Հանդիպել ենք ՝ հույների, եզդիների, հայերի, ադրբեջանցիների և վրացի հրեաների հետ: Հարցերը նույնն են, թե ինչ պետք է արվի, դա վերաբերում է պետական լեզվին: Առաջին հերթին ես զգում եմ մեծ պատասխանատվություն, որպես ապագա նախագահ»,-նշել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա խոսքերով, բոլորն էլ լավ գիտեն, որ պետական լեզուն ուղիղ ճանապարհն է դեպի հաջողություն և ինտեգրում:

«Սա շատ մեծ պատասխանատվություն է նաև պետության համար: Սա մեր պատասխանատվությունն է և ոչ թե այն մարդկանց, ովքեր բնակվում են տարածաշրջաններում: Նրանք պետք է ինտեգրված լինեն բոլոր պետական ծրագրերում: Նրանք պետք է օգտվեն բոլոր ծրագրերից, օրինակ ուղարկենք նրանց արտասահման սովորելու: Ես պատրաստ եմ ապագայում աշխատել այս խմբերի հետ, քանզի տեսնենք, թե ինչպես կարող է նախագահը և իր վարչակազմը աջակցել այս հիմնախնդիրների կարգավորմանը»,-ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: