Ֆինլանդիայի Վանտաաշ քաղաքում ձյուդոի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Վրաստանի հավաքականին երկրորդ ոսկե մեդալը բերել է Էթեր Լիպարտելիանին:
Վրաց մարզուհին պայքարը սկսել է 1/8-րդ եզրափակչից, որտեղ պարտության է մատնել խորվաթ, Դորա Բորտասին:
Դրանից հետո Լիպարտելիանին 1/4-րդ եզրափակիչում հաղթել է հոլանդացի, Պլուեն Կորնելիին, իսկ կիսաեզրափակիչում գերմանացի Սեյխա Բալհաուսին: Որոշիչ հանդիպմանը Էթեր Լիպարտելիանին երկու վազարիով հաղթել է իտալացի, Սիլվիա Պելիտելիին: