Էթեր Լիպարտելանին Թբիլիսիի «Մեծ սաղավարտի» չեմպիոն է, Նինո Լոլաձեն՝ բրոնզե մեդալակիր #1TVSPORT

19:45, 21.03.2025

Էթեր Լիպարտելանին (57 կգ) Թբիլիսիի Մեծ սաղավարտի մրցաշարում առաջին ոսկե մեդալը բերեց Վրաստանին։ Սա Լիպարտելիանիի երկրորդ անընդմեջ ոսկե մեդալն է թբիլիսյան մրցումներում՝ առաջինը նվաճել էր 2024 թվականին։

Եզրափակչում ֆրանսուհի Մարտա Պավազից 0-12 հաշվով զիջելուց հետո վրացուհին կարողացավ հավաքվել և 13:12 հաշվով հաղթել մրցակցին:

Նինո Լոլաձեն նույն քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալը՝ իպոնով հաղթելով գերմանացի ուժեղ ձյուդոիստ Ստարկին։

Նմանատիպ