Էստոնիայի խորհրդարանը հաստատել է Քրիստեն Միխալի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Էստոնիայի խորհրդարանը հաստատել է Քրիստեն Միխալի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։
Քրիստեն Միխալին պաշտպանել է 64 պատգամավոր, դեմ՝ 27-ը։
Քվեարկությունից առաջ Քրիստեն Միխալը պատգամավորներին ներկայացրեց իր տեսլականն ու օրակարգը, որը, ելնելով անվտանգության և պաշտպանության նպատակներից, ներառում է հարկերի ավելացման և տնտեսական աճի որոշ բարեփոխումներ։
Վարչապետի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ հուլիսի 15-ին Կայա Կալլասը հրաժարական է տվել՝ ղեկավարելու ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականությունը։