Էստոնիայի վարչապետը թերահավատորեն է վերաբերվում ԵՄ արտաքին քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ ընտրվելու հնարավորություններին
Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը թերահավատորեն է վերաբերվում ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության ղեկավարի պաշտոնում նշանակվելու իր հնարավորություններին։
Այս մասին Կայա Կալասը հայտարարել է իր կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո եւ նշել, որ լիդերների հանդիպմանը մնացել է ինը օր, եւ այս ընթացքում ամեն ինչ կարող է լինել։
Եթե Կայա Կալասը նշանակվի ԵՄ հանձնակատար, ապա անհրաժեշտ կլինի Էստոնիայում կառավարության նոր ղեկավար ընտրել։ Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Կալասի իրավահաջորդը դիտարկվում է Կլիմայի հարցերով նախարար Քրիստեն Միխայիլը կամ պաշտպանության նախարար Հանո Պևկուրը։
Եվրամիության բարձրագույն պաշտոնների վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 28-ին։