Էստոնիայի վարչապետ. Վստահ եմ, Գիորգի Գախարիայի անզուգական ղեկավարությամբ մենք հետագայում զարգացնելու ենք Վրաստանի և Էստոնիայի միջև հիանալի հարաբերությունները
Էստոնիայի վարչապետ. Վստահ եմ, Գիորգի Գախարիայի անզուգական ղեկավարությամբ մենք հետագայում զարգացնելու ենք Վրաստանի և Էստոնիայի միջև հիանալի հարաբերությունները

Վստահ եմ, որ ձեր անօրինակ ղեկավարությամբ մենք հետագայում զարգացնելու ենք Վրաստանի և Էստոնիայի միջև հիանալի հարաբերությունները՝ ի շահ մեր ազգերի, – Վրաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Գիորգի Գախարիային ուղղված շնորհավորական նամակում նշել է Էստոնիայի Հանրապետության վարչապետ Յուրի Ռատասը:

Ինչպես ասված է շնորհավորական նամակում, Էստոնիան ողջամիտ պարտավորություն ունի լինել Վրաստանի անկեղծ և հուսալի բարեկամը ժողովրդավարական և տնտեսական զարգացման և եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին:

«Ընդունեք խնդրեմ իմ անկեղծ շնորհավորանքները՝՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ ձեր անզուգական ղեկավարության ներքո մենք հետագայում էլ կզարգացնենք գերազանց հարաբերությունները Վրաստանի և Էստոնիայի միջև՝ ի շահ մեր ազգերի: Ես կցանկանայի հավաստիացնել ձեզ, որ իմ երկիրը գիտակցված պարտավորություն ունի լինել Վրաստանի անկեղծ և հուսալի բարեկամը ժողովրդավարական և տնտեսական զարգացման, եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին: Հուսով եմ, որ Վրաստանի համար այս մարտահրավերներով լի ժամանակում դուք կշարունակեք որոնել ընդհանուր լեզու և փոխզիջումներ քաղաքական ուժերի միջև բացը լրացնելու համար: Քաղաքական ամբողջական սպեկտրի ներկայացվածությունը խորհրդարանում, կայունությունն ու միաձայնությունը երկրի ներսում կարևոր նշանակություն ունեն դժվար հարևանության մեջ գտնվող ժողովրդավարական երկրի զարգացման համար: Մաղթում եմ ձեզ ամենալավն այս ուղղությամբ և անհամբեր սպասում եմ մեր սովորական լավ համագործակցությանը», – ասաց Էստոնիայի վարչապետը:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: