Էստոնիայի վարչապետ. Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի հրահանգիչների հնարավոր մահը ինքնաբերաբար պատերազմի չի հանգեցնի Ռուսաստանի հետ
Էստոնիայի վարչապետ. Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի հրահանգիչների հնարավոր մահը ինքնաբերաբար պատերազմի չի հանգեցնի Ռուսաստանի հետ

Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի հրահանգիչների հնարավոր մահը ինքնաբերաբար չի հանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի,- բրիտանական «Financial Times»-ին տված հարցազրույցում ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չպետք է վախենան Ուկրաինա ռազմական հրահանգիչներ ուղարկելուց, քանի որ նրանց մահը չի նշանակում, որ կոլեկտիվ պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածը ավտոմատ կերպով կակտիվանա։

«Չեմ պատկերացնում, եթե ինչ-որ մեկը վիրավորվի, այդ մարդկանց Ուկրաինա ուղարկողները կասեն, որ սա ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածն է, ռմբակոծենք Ռուսաստանը։ Այդպես չի ստացվում: Սա ինքնաբերաբար չի լինում։ Դրա համար էլ մտավախություններն անհիմն են»,- ասել է Կալասը։

Նրա խոսքով՝ որոշ երկրներ արդեն Ուկրաինայի տարածքում ուկրաինացի զինվորների են պատրաստում։

«Ուկրաինային օգնելու համար մարդկանց ուղարկելիս իշխանությունները գիտակցում են, որ Ուկրաինայում ռազմական գործողություններ են տեղի ունենում, և մարդկանց ուղարկելով այնտեղ՝ նրանք մտնում են ռիսկային գոտի»,- ասել է Կալասը։

Նրա խոսքով՝ էստոնացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը։

«Սա բաց հանրային քննարկում է, բայց ես չեմ կարծում, որ մենք այսօր պետք է ինչ-որ բան բացառենք»,- ասել է Կայա Կալլասը «Financial Times»-ին տված հարցազրույցում։