Էստոնիայի վարչապետ. Մեզ համար լիովին պարզ է, որ Ուկրաինան պաշտպանվում է և ոչնչացնում Ռուսաստանի փող աշխատելու մեքենան, այդ թվում՝ պաշտպանության համար նախատեսված տարբեր նավահանգստային կառույցները
Էստոնիայի վարչապետ Քրիստիան Միխալը աջակցություն է հայտնել Ուկրաինայի կողմից Բալթյան տարածաշրջանում ռուսական նավահանգստային օբյեկտների վրա հարվածներին։
Քրիստիան Միխալը հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Էստոնիայի և Ֆինլանդիայի տարածքում կրկին անօդաչու թռչող սարքեր են նկատվել։
Քրիստիան Միխալը միջադեպերի համար մեղադրել է Կրեմլին՝ նշելով, որ Ռուսաստանը հարձակվել է ուկրաինական «քաղաքացիական օբյեկտների վրա, որոնք ոչ մի կերպ ռազմական թիրախ չեն»։
Նա ասել է, որ հասկանալի է, որ Ուկրաինան պաշտպանվում է։
«Մեզ համար լիովին հասկանալի է, որ Ուկրաինան պաշտպանվում է և ոչնչացնում Ռուսաստանի փող աշխատելու մեքենան, այդ թվում՝ պաշտպանության համար նախատեսված տարբեր նավահանգստային օբյեկտներ», – ասել է Էստոնիայի վարչապետը Եվրոպական քաղաքական միության (ԵՔՄ) ութերորդ գագաթնաժողովից առաջ տված հարցազրույցում։
Այնուամենայնիվ, նա ասել է, որ «պատերազմական բեկորները» չպետք է մտնեն Էստոնիայի օդային տարածք։
«Մեր պարզ խնդրանքը կամ ուղերձն այն է, որ «պատերազմական բեկորները» չպետք է մտնեն մեր օդային տարածք», – ասել է Քրիստեն Միխալը։
Բացի այդ, Էստոնիայի վարչապետը խոսել է այն տեխնոլոգիական դժվարությունների մասին, որոնց բախվում են Ռուսաստանին և Ուկրաինային սահմանակից երկրները՝ ռազմական անօդաչու թռչող սարքերը վերահսկելու և խոցելու հարցում, երբ դրանք հատում են իրենց սահմանները։
Նրա խոսքով՝ Էստոնիան գնում է նոր ռադարային համակարգեր և արդեն ունի ՀՕՊ համակարգեր։