Էստոնիայի վարչապետ. Քաղաքական ամբողջական սպեկտրի ներկայացվածությունը խորհրդարանում, կայունությունն ու միաձայնությունը երկրի ներսում կարևոր նշանակություն ունեն բարդ հարևանության մեջ գտնվող ժողովրդավարական երկրի զարգացման համար
Էստոնիայի վարչապետ. Քաղաքական ամբողջական սպեկտրի ներկայացվածությունը խորհրդարանում, կայունությունն ու միաձայնությունը երկրի ներսում կարևոր նշանակություն ունեն բարդ հարևանության մեջ գտնվող ժողովրդավարական երկրի զարգացման համար

Քաղաքական ամբողջական սպեկտրի ներկայացվածությունը խորհրդարանում, կայունությունն ու միաձայնությունը երկրի ներսում կարևոր նշանակություն ունեն բարդ հարևանության մեջ գտնվող ժողովրդավարական երկրի զարգացման համար, – Վրաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Գիորգի Գախարիային ուղղված շնորհավորական նամակում նշել է Էստոնիայի Հանրապետության վարչապետ Յուրի Ռատասը:

Ինչպես ասված է շնորհավորական նամակում, Էստոնիան ողջամիտ պարտավորություն ունի լինել Վրաստանի անկեղծ և հուսալի բարեկամը ժողովրդավարական և տնտեսական զարգացման և եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին:

«Ընդունեք խնդրեմ իմ անկեղծ շնորհավորանքները՝՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ ձեր անզուգական ղեկավարության ներքո մենք հետագայում էլ կզարգացնենք գերազանց հարաբերությունները Վրաստանի և Էստոնիայի միջև՝ ի շահ մեր ազգերի: Ես կցանկանայի հավաստիացնել ձեզ, որ իմ երկիրը գիտակցված պարտավորություն ունի լինել Վրաստանի անկեղծ և հուսալի բարեկամը ժողովրդավարական և տնտեսական զարգացման, եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին: Հուսով եմ, որ Վրաստանի համար այս մարտահրավերներով լի ժամանակում դուք կշարունակեք որոնել ընդհանուր լեզու և փոխզիջումներ քաղաքական ուժերի միջև բացը լրացնելու համար: Քաղաքական ամբողջական սպեկտրի ներկայացվածությունը խորհրդարանում, կայունությունն ու միաձայնությունը երկրի ներսում կարևոր նշանակություն ունեն դժվար հարևանության մեջ գտնվող ժողովրդավարական երկրի զարգացման համար: Մաղթում եմ ձեզ ամենալավն այս ուղղությամբ և անհամբեր սպասում եմ մեր սովորական լավ համագործակցությանը», – ասաց Էստոնիայի վարչապետը:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: