Էստոնիայի ՊՆ. Կալե Լաանետը Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը վերահաստատել է աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ
Էստոնիայի ՊՆ. Կալե Լաանետը Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը վերահաստատել է աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ

Էստոնիայի պաշտպանության նախարարը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները չճանաչելուն իր հավատարմությունը, ասվում է Էստոնիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջում։

Էստոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով, Վրաստանն ու Էստոնիան սերտ գործընկերություն ունեն պաշտպանության ոլորտում։

Էստոնիայի պաշտպանության նախարար Կալե Լաանետը Վրաստան կատարած երկօրյա այցի ընթացքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Լաանետը վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները չճանաչելուն իր հանձնառությանը։ Վրաստանը և Էստոնիան սերտ գործընկերություն ունեն պաշտպանության ոլորտում»,- ասվում է Էստոնիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջում։