Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Էստոնիայի պաշտպանության նախարարն այցելել է Օձիսի գյուղի մոտակայքում գտնվող բռնազավթված գիծ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Պետական անվտանգության ծառայությունը։
Նրանց փոխանցմամբ՝ ՊԱԾ-ի տեղեկատվական-վերլուծական վարչության ներկայացուցիչը պաշտպանության նախարար Կալե Լաանետին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել օկուպացիայի հետևանքով տեղում ստեղծված ծանր իրավիճակի մասին։
«Էստոնիան միշտ ասել է, որ մենք աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը, և, իհարկե, շատ ցավալի է տեսնել վերահսկվող տարածքից դուրս տեղի ունեցող իրադարձությունները։ Շատ ցավալի է, որ Վրաստանի տարածքի 20 տոկոսը գտնվում է Ռուսաստանի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ։ Ւհարկե, մենք փորձում ենք ամեն ինչ անել Վրաստանի միավորման համար»,- ասել է Կալե Լաանեթը։
Էստոնիայի պաշտպանության նախարարը Վրաստան կատարած այցի ընթացքում մանրամասն տեղեկություններ է ստացել Ռուսաստանի ձեռնարկած ապակառուցողական քայլերի, այդ թվում՝ օկուպացիայի, անեքսիայի քաղաքականության և ապատեղեկատվության մասին։