Էստոնիայի պաշտպանության նախարար. ՆԱՏՕ-ն և Վրաստանը պետք է շարունակեն համատեղ աշխատանքն այնպես, որ մի օր էլ ողջունենք ձեզ, որպես ՆԱՏՕ-ի անդամի
Էստոնիայի պաշտպանության նախարար. ՆԱՏՕ-ն և Վրաստանը պետք է շարունակեն համատեղ աշխատանքն այնպես, որ մի օր էլ ողջունենք ձեզ, որպես ՆԱՏՕ-ի անդամի

Էստոանիայի պաշտպանության նախարար Յուրի Լույկը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ն և Վրաստանը պետք է շարունակենք համատեղ աշխատանքը: Այս մասին նա Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում Լոնդոնում հայտնել է ՆԱՏՕ-ի առաջնորդների հանդիպման շրջանակներում անցկացված միջոցառմանը:

«Շատ կարևոր է ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև սերտ համագործակցությունը: Վրաստանը դաշինքի հատուկ գործընկերն է, սա հաստատվել է նաև ՆԱՏՕ-ի կողմից: ՆԱՏՕ-ն և Վրաստանը պետք է շարունակեն համատեղ աշխատանքն այնպես, որ մի օր էլ ողջունենք ձեզ, որպես ՆԱՏՕ-ի անդամի:

Բուխարեստի գագաթնաժողովի բանաձևը կենդանի է, վավեր և Վրաստանը և Ուկրաինան կդառնան նԱՏՕ-ի անդամներ – վերջակետ: Ռուսաստանը բոլորի համար վրդովեցուցիչ թեմա , այդ թվում՝ Վրաստանի և Էստոնիայի համար: Անհրաժեշտ է բացեիբաց և հստակ խոսել այն մասին, որ Ռուսաստանի գործողություններն իր դրացիների շրջանում չի ընդունվի միջազգային հանրության կողմից»,- հայտարարել է Յուրի Լույկը: