Էստոնիայի նախագահ. Կրկին հաստատեցի Էստոնիայի հաստատակամ աջակցությունը վրացի ժողովրդի կողմից ընտրված ժողովրդավարական եվրոպական ուղու նկատմամբ՝ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպելիս
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հանդիպել է Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Այս մասին Կարիսը գրել է սոցիալական ցանցում։
«Այսօր Կադրիորգում հանդիպեցի Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Կրկին հաստատեցի Էստոնիայի հաստատակամ աջակցությունը վրացի ժողովրդի կողմից ընտրված ժողովրդավարական եվրոպական ուղուն», – գրել է Կարիսը։
Էստոնիայի նախագահի հետ հանդիպմանը արձագանքել է նաև Սալոմե Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով՝ Ալան Կարիսը արտահայտել է անսասան աջակցություն վրացի ժողովրդի եվրոպական ապագայի նկատմամբ։
«Հանդիպեցի Ալան Կարիսին։ Նա արտահայտեց ձեր՝ վրացի ժողովրդի նկատմամբ անսասան աջակցություն մեր եվրոպական ապագայի համար ձեր վճռական պայքարում», – գրել է Զուրաբիշվիլին։