Էստոնիայի կառավարությունը որոշել է երկրից վտարել Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչին՝ Տալինի և Համայն Էստոնիայի միտրոպոլիտին
Էստոնիայի կառավարությունը որոշել է երկրից վտարել Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչին՝ Տալինի և Համայն Էստոնիայի միտրոպոլիտին

Էստոնիայի կառավարությունը որոշել է երկրից վտարել Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչին՝ Տալինի և Համայն Էստոնիայի միտրոպոլիտին։

Էստոնիայում միտրոպոլիտ Եվգենիի բնակության իրավունքի ժամկետը չի երկարացվել։

Էստոնիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միտրոպոլիտը վտանգ է ներկայացնում երկրի անվտանգության համար, և նա պետք է լքի երկիրը մինչև փետրվարի 6-ը։

Էստոնիայի իրավապահ մարմինների տվյալներով՝ նրանց ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են միտրոպոլիտ Եվգենիի հետ և բացատրել, որ նա պետք է դադարի արդարացնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության կողմից սկսված պատերազմը։ Սակայն, ըստ նրանց, չնայած դրան, հոգեւորականը «չի փոխել իր պահվածքը», ինչը, ըստ Էստոնիայի իշխանությունների, «չի համապատասխանում էստոնական արժեքներին և իրավական միջավայրին»։

Ինքը՝ միտրոպոլիտ Եվգենին, պնդում է, որ ինքը սպառնալիք չէ Էստոնիայի համար։