Էստոնիայի Հանրային հեռարձակողի տվյալներով՝ երկրի կառավարական կոալիցիայի վարկանիշը ռեկորդային ցածր է
Էստոնիայում կառավարական կոալիցիայի մաս կազմող «Ռեֆորմիստական կուսակցության», «Սոցիալ-դեմոկրատների» և «Eesti 200»-ի ընդհանուր վարկանիշը ռեկորդային ցածր է՝ 31,7%:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին, ապա նրանց ընդհանուր վարկանիշը 60,6 տոկոս է։
Այս մասին տեղեկություն է տարածում երկրի Հանրային հեռարձակողը։
«Norstat»-ի տվյալներով՝ իշխող կոալիցիայում քաղաքական ուժերի ընդհանուր վարկանիշն այսքան ցածր չի եղել 2019 թվականի սկզբից։
Հարցման վերջին արդյունքների համաձայն՝ ամենահայտնի կուսակցությունը մնում է «Հայրենիք»-ը, որին ցանկանում է քվեարկել ընտրողների 29,8%-ը։ Հաջորդը «Ռեֆորմների» կուսակցությունն է՝ 17,2% և «EKRE»-ն՝ 16%:
Հունվարի 29-ին հրապարակված վիճակագրությունը հիմնված է վերջին ամսվա ընթացքում անցկացված ամենշաբաթյա սոցհարցումների արդյունքների վրա։
Դեկտեմբերի 30-ից հունվարի 26-ն ընկած ժամանակահատվածում հարցում է անցկացվել մոտավորապես չորս հազար ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանում: