Էստոնիայի դեսպան. Ապաօլիգարխացման օրենքն ավելի բևեռացնող է, ԵՄ կողմից հատուկ օրենքի պահանջ չի եղել, ապաօլիգարխացում նշանակում է պայքար կոռուպցիայի դեմ
Էստոնիայի դեսպան. Ապաօլիգարխացման օրենքն ավելի բևեռացնող է, ԵՄ կողմից հատուկ օրենքի պահանջ չի եղել, ապաօլիգարխացում նշանակում է պայքար կոռուպցիայի դեմ

Շատերն ասում են, որ ապաօլիգարխացման օրենքն ինքնին ավելի է բևեռացնում երկիրը, այո, ավելի է բևեռացնում, թեև ԵՄ-ից երբեք խնդրանք չի եղել ապաօլիգարխացման մասին հատուկ օրենք ընդունելու մասին,- ասաց Վրաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդը։

Նրա խոսքով, եթե կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մնացած բոլոր օրենքները թարմացվեն, բարեփոխվեն ու բարելավվեն, ապաօլիգարխացման մասին հատուկ օրենքի անհրաժեշտություն չի լինի։

«Կարծում եմ՝ բոլորս էլ գիտենք, թե ինչ նկատի ունենք ապաօլիգարխացում ասելով։ Սա փողն ու քաղաքականությունը տարանջատելու փորձ է։ Կարծում եմ, ապաօլիգարխացումը ենթադրում է կոռուպցիայի դեմ պայքար, ցանկացած օրենսդրության ուժեղացում և կատարելագործում, որն օգնում է վերացնել կոռուպցիան։ Երբ խոսում ենք կոնկրետ այս օրենքի մասին, շատերն ասում են, որ այս օրենքն ինքնին ավելի է բևեռացնում երկիրը, ես կասեի՝ այո, ավելի է բևեռացնում, թեև ԵՄ-ից երբևէ չի եղել ապաօլիգարխացման մասին հատուկ օրենքի պահանջ։ Սա ինքնին շատ վիճելի հարց է, և ինչպես գիտենք ուկրաինական փորձից, «օլիգարխ» սահմանումը բավականին բարդ է։ Կարծում եմ, եթե կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մնացած բոլոր օրենսդրությունները թարմացվեն, բարեփոխվեն ու բարելավվեն, ապաօլիգարխացման մասին հատուկ օրենքի անհրաժեշտություն չի լինի»,- ասաց Էստոնիայի դեսպանը։