Էստոնիայի արտգործնախարարությունը կոչ է անում հարավային Օսիայի դե-ֆակտո իշխանություններին, անհապաղ ազատ արձակել բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիին
Էստոնիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել «թվիթեր» միկրոբլոգում արձագանքելով Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմի ռեժիմի կողմից բժիշկ Վազա Գափրինդաշվիլիի ձերբակալությանը:
Էստոնիայի արտգործնախարարությունը կոչ է անում դե ֆակտո կառավարությանը անհապաղ ազատ արձակել վրացի բժշկին:
«Կոչ ենք անում Հարավային Օսիայի դե ֆակտո կառավարությանը, անհապաղ ազատ արձակել վրացի բժիշկ Վաժա Գափինդաշվիլիին: Էստոնիան աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասված է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
Վրաստանի քաղաքացի, Թբիլիսիի բնակիչ ՝Վաժա Գափրինդաշվիլին ձերբակալվել է մի քանի օր առաջ, բռնազավթված Օրճոսանի գյուղի տարածքում:
Դե ֆակտո ռեժիմը քրեական գործ է հարուցել բժշկի դեմ: Բռնազավթված Ցխինվալի ռեժիմը Վազա Գափրինդաշվիլիին սահմանել է երկամսյա նախնական կալանք: