Էստոնիայի արտգործնախարարն ասել է, որ Տալլինը մտահոգված է Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակումների հնարավորությամբ
Էստոնիայի արտգործնախարարն ասել է, որ Տալլինը մտահոգված է Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակումների հնարավորությամբ

Էստոնիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Տալլինը մտահոգված է Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակումների հնարավորությամբ։ Այս մասին «Euronews»-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Մարկուս Ցախկնին։

«Հիբրիդային սպառնալիքներ կան, բայց մենք երբեք չգիտենք, թե ինչպիսի հիբրիդային իրավիճակ կարող է զարգանալ։ Մենք դա տեսել ենք նախկինում»,- ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարը։

Նա նաեւ չի բացառել, որ Ռուսաստանը «փորձարկում է ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության սահմանների պաշտպանությունը»։

«Մենք ուշադիր հետեւում ենք ամեն ինչին։ Մենք սերտորեն համագործակցում ենք սահմաններում մեր դաշնակիցների հետ: Ես չեմ կարող օգտագործել վախ բառը, քանի որ դա սովորական կյանքի մի մասն է, բայց մենք պետք է պատրաստ լինենք գործելու»,- ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարը։