Էստոնիան և Լատվիան փակում են օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար

15:35, 26.02.2022

Էստոնիան և Լատվիան փակում են օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար:

«Մենք պատրաստում ենք առաջարկ, ըստ որի Էստոնիայի օդային տարածքը կփակվի ռուսական ավիաընկերությունների համար։ Մենք կոչ ենք անում մեր բալթյան գործընկերներին ձեռնարկել նույն գործողությունները՝ Ռուսաստանին եվրոպական օդային տարածքից հեռացնելու համար»,- ասվում է Էստոնիայի էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ ռուսական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակել էին Լեհաստանը, Չեխիան, Բուլղարիան և Մեծ Բրիտանիան։

Նմանատիպ