Էսմայիլ Բաղայի – Իրանն ու Օմանը առաջընթաց են գրանցում Հորմուզի նեղուցում անվտանգ ծովային միջանցքներ ստեղծելու շուրջ բանակցություններում
Իրանն ու Օմանը առաջընթաց են գրանցում Հորմուզի նեղուցում անվտանգ ծովային միջանցքներ ստեղծելու շուրջ բանակցություններում, – այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Բաղայիի պնդմամբ՝ բանակցությունները կենտրոնացած են տարանցիկ երթուղիների վրա, որոնք կպաշտպանեն երկու ափամերձ պետությունների ինքնիշխան իրավունքներն ու անվտանգության հարցերը։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ռազմավարական ծովային ճանապարհի երկու ափամերձ պետությունների միջև ընթացող բանակցությունները կողմնորոշված են նավերի համար անվտանգ տարանցիկ երթուղիների սահմանման վրա։
«Իրանը, Օմանի հետ համագործակցությամբ, աշխատում է այս ռազմավարական անցուղում ծովային տարանցման կառավարման ապագա միջոցառումների համար անհրաժեշտ մեխանիզմների ձևավորման ուղղությամբ», – հայտարարել է Բաղային։
Վերջնական արդյունքները հայտնի կդառնան բանակցությունների ավարտից հետո։ Զուգահեռաբար, իրանական ԶԼՄ-ները գրում են, որ ԱՄՆ-ի միջամտությունը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև համաձայնության հասնելու խոչընդոտման հիմնական պատճառն են։
Պարսից ծոցի երկրներից մեկի պաշտոնատար անձը հայտարարում է, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև համաձայնության հասնելու շանսը հուլիսի 7-ի դրությամբ 50/50 է։