Թբիլիսիում, Ծերեթելիի պողոտայում ավարտական փուլում գտնվող վերականգնողական աշխատանքների հետ կապված՝ Էրիսթավի փողոցին երթեւեկությունը կրկին կսահմանափակվի, հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Մասնավորապես, սահմանափակումը կգործի հունվարի 25-ին և 26-ին, ժամը 23:00-07:00 սահմաններում, Ակակի Ծերեթելի պողոտայի խաչմերուկին հարող ճանապարհահատվածում։
Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։