Սիղնաղիի մունիցիպալիտետի Էրիսիմեդի գյուղում արձանագրվել է կորոնավիրուսի ևս մեկ նոր դեպք: Պացիենտն այս գյուղում վարակված ամուսինների շփման շրջանակից է: Վարակվածին արդեն տեղափոխել են Թբիլիսի, կովիդ-կլինիկա:
Բժիշկների գնահատմամբ, նրա առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն է:
Սահմանամերձ գյուղում, որտեղ ապրում է մոտ 320 մարդ, այսօրվանից սահմանափակվել է տեղաշարժը: Գյուղի մուտքի մոտ կա հսկիչ կետ և բացվել է բժշկական վրան, որտեղ ջերմաչափվում է բնակչությունը:
Կախեթիի նահանգապետի պաշտոնակատար Իրակլի Շիոշվիլու հայտարարությամբ, գյուղն ապահովված է կենցաղաային նշանակության իրերով և այլ սննդամթերքով:
Էրիսիմեդի գյուղում երեկ արձանագրվել էր կորոնավիրուսի երկու դեպք: