Էրիկա Օլսոնի հետ հանդիպման ժամանակ խոսեցինք հետընտրական զարգացումների, ինչպես նաև մեր տարածաշրջանին առնչվող ռազմավարական խնդիրների մասին. Իրակլի Կոբախիձե
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ, Էրիկա Օլսոնի հետ հանդիպման ժամանակ մենք խոսեցինք կոնկրետ հետընտրական գործընթացների, ինչպես նաև մեր տարածաշրջանի հետ կապված ռազմավարական խնդիրների մասին,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով, սա Էրիկա Օլսոնի առաջին այցն է Վրաստան և նշել, որ Վրաստանի համար կարևոր է անձամբ աշխատել իր հետ։
«Մենք հանդիպում ունեցանք Էրիկա Օլսոնի հետ, ով նոր է նշանակվել իր պաշտոնում։ Մեզ համար կարևոր է անձամբ աշխատել նրա հետ։ Սա առաջին ճանաչողական հանդիպումն էր, որտեղ խոսեցինք Վրաստանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ կոնկրետ հետընտրական գործընթացների, ինչպես նաև մեր տարածաշրջանին առնչվող ռազմավարական խնդիրների մասին։ Սրանք երկու հիմնական թեմաներն էին, որոնց անդրադարձանք այսօրվա հանդիպմանը։
Սա Էրիկա Օլսոնի առաջին այցն է տարածաշրջան։ Նա եղել է նաև Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և նրա խնդիրն է եղել վերանայել իրավիճակը տարածաշրջանում։ Ուստի յուրաքանչյուր երկրում նա զրույց է ունեցել երկրում տիրող իրավիճակի և նաև տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի մասին։ Դա նրա այցի բովանդակությունն էր։ Մենք խոսեցինք բոլոր թեմաներից և ասացինք, որ Վրաստանում խաղաղությունը կարևոր է, և եթե մենք ունենք այլ օրակարգ, ապա այն պետք է լինի զարգացմանը միտված օրակարգ։ Սա մեր հիմնական գործն է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։