Էրիկ Ռաջենդրան լքում է «ԹիԲիՍի բանկի» վերահսկիչ խորհուրդը: Հայտարարությունը հրապարակվել է բանկի պաշտոնական կայքէջում:
Հրաժարականի պատճառը առողջական վիճակն է: Ռաջենդրան լքում է «ԹիԲիՍի բանկի» սեփականատեր «ԹիԲիՍի բանկ գրուպի» տնօրենների խորհուրդը և բանկում զբաղեցրած այլ պաշտոնները:
«ԹիԲիՍի բանկ գրուպի» տնօրենների խորհրդի նախագահ Մամուկա Խզարաձեն նշում է, որ Ռաջենդրային բանկի հետ կապում է երկարատև հարաբերություն: «Մաղթում եմ նրան շուտափույթ առողջացում»,- նշում է Խազարաձեն: