Էրգնեթիում տեղի է ունեցել միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի շրջանակներում հանդիպում
Էրգնեթիում տեղի է ունեցել միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի շրջանակներում հանդիպում

Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղում կայացել է Ինցիդենտների կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմի (IPRM) 129-րդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են նախորդ հանդիպումից մինչև այժմ օկուպացված տարածքում և օկուպացիոն գծի երկայնքով արձանագրված բոլոր կարևոր իրադարձությունները։

Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։

Հաղորդագրության համաձայն՝ ՊԱԾ ներկայացուցիչները կրկին պահանջել են պատժել Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանության համար մեղավոր անձանց։

«Կենտրոնական իշխանության ներկայացուցիչները հիմնական ուշադրությունը դարձրել են անօրինական կալանքի տակ գտնվող անձանց հարցին և պահանջել նրանց բոլորի անհապաղ ազատ արձակումը։

Քննարկման առանցքային թեմաներից էր նաև քաղաքացիների ազատ տեղաշարժի ապօրինի սահմանափակումը և այսպես կոչված «բորդերիզացիայի» գործընթացը։ Տեղի է ունեցել քննարկում անցման կետերում տեղաշարժի ռեժիմի վերաբերյալ։

Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 4-ին», – ասված է ՊԱԾ հաղորդագրության մեջ։