Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման խմբի հանդիպմանը ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային տարածքը
Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի խմբի հանդիպման ժամանակ ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային տարածքը:
Ռուսական ուղղաթիռը բռնազավթված Ցխինվալիից անցել է Ախալգորիի ուղղությամբ:
Պետական անվտանգության ծառայության փոխանցմամբ, փաստի առնչությամբ գործարկվել է Եվրամիության թեժ գիծը, հարցը կբարձրացվի Էրգնեթիում ընթացող հանդիպմանը: