Էրգնեթիում կայանալու է միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի հերթական հանդիպումը
Էրգնեթիում այսօր կայանալու է միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի 95-րդ հանդիպումը:
Վրացական կողմի տեղեկությամբ, քննարկվելիք հարցերի թվում է չորս գլխավոր և անփոփոխ հարց. Վերջին ամիսների ընթացքում Գուգուտիանթկարիում զարգացած իրադարձությունները և փշալարերի մոնտաժման հարցը, օկուպացնող ռեժիմի կողմից անօրեն ձերբակալությունները, սողացող բռնազավթման և սահմանների անօրեն անցկացման գործընթացը: Հանդիպման անփոփոխ թեման է նաև Արչիլ Տատունաշվիլու սպանության և նրան խոշտանգելու մեջ մեղադրվող անձանց պատասխանատվության ենթարկելը:
ՊԱԾ-ի տեղեկությամբ, Խաշուրիի մունիցիպալիտետի Չորչանա գյուղի մերձակայքում, օկուպացված տարածքում, նկատվում է օկուպացնող ուժի զինատեխնիկայի տեղաշարժ, որը նրանց խոսքով, նույնպես քննարկման թեմա է լինելու այսօրվա հանդիպմանը:
Էրգնեթիի հանդիպմանը օկուպացնող ռեժիմը պատրաստվում է բարձրացնել Ծնելիսի և Գվիրգվինա բնակավայրերի մոտ «վրաց իրավապահների կողմից սահմանին սադրիչ գործողությունները դադարեցնելու պահանջը»:
Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի վերջին հանդիպումը կայացել էր հուլիսի 18-ին: