Էրգնեթիում ընթանում է միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմի խմբի հանդիպումը
Էրգնեթիում ընթանում է միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմի խմբի հերթական հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են վերջին երկու ամիսների ընթացքում բռնազավթված գծի մոտ տեղի ունեցած բոլոր միջադեպերին վերաբերող հարցերը։
Ըստ ՊԱԾ-ի վերլուծական վարչության փոխտնօրեն Իրակլի Անթաձեի, կենտրոնական իշխանության կողմից բողոքարկվելու են Դե-ֆակտո ռեժիմի անօրինական գործողությունները, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիների անօրինական ձերբակալությունները։ Հանդիպմանը վրացական կողմը ևս մեկ անգամ պահանջում է բացել Ախալգորիի անցակետը և խոսում է մարդասիրական ճգնաժամի մասին, որը հետևել է ճանապարհի արհեստական փակմանը։
Հանդիպմանը կքննարկվի նաև Գենադի Բեստաևի հարցը։ Նա արդեն երրորդ օրն է ծանր վիճակում է կլինիկայում։ Գենադի Բեստաևը ապօրինի գերության մեջ էր երկու տարի։
«Մենք կքննարկենք բոլոր կարևոր միջադեպերը։ Մենք քննարկում ենք մեր քաղաքացիների ապօրինի բերման ենթարկելու փաստերը, ապօրինի սահմանազատման գործընթացը, որը դեռ ակտիվ փուլում է։ Բնականաբար, չի կարելի անտեսել մեր քաղաքացու՝ Գենադի Բեստաևի վիճակը, ով տեղափոխվել է կենտրոնական իշխանության վերահսկողության տակ գտնվող տարածք։ Նա վիրահատվել է, և նրա վիճակը կայուն է։ Գենադի Բեստաևին ապօրինաբար կալանավորել են անհեթեթ մեղադրանքով: Նոյեմբերի 15-ին թեժ գծին ստացանք նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ և նա տեղափոխվեց։ Բոլոր առաքելությունները ակտիվորեն ներգրավված են եղել գործընթացում: Ռուսաստանի Դաշնությունն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում մեր քաղաքացիների ապօրինի կալանավորման համար: Պետության համար առաջնահերթությունը բոլոր քաղաքացիներն են, և Գենադի Բեստաևի հարցը միշտ քննարկվել է գոյություն ունեցող բոլոր ձևաչափերում, այդ թվում՝ Ժնևի բանակցություններում։ Աբխազիայի ուղղությամբ այս ձևաչափը վերականգնելու համար ակտիվ աշխատանք է տարվում։ Իրակլի Բեբուայի ազատ արձակումը նույնպես քննարկման հիմնական թեմա է, և այդ գործընթացում ներգրավված են ժնևյան բանակցությունների համանախագահները», – ասել է ՊԱԾ-ի վերլուծական բաժնի փոխտնօրենը։
Մի քանի ամիս առաջ ձերբակալված Վրաստանի քաղաքացի Գելա Գոչոշվիլին այժմ գտնվում է օկուպացված Ցխինվալիում անօրինական կալանքի տակ։